Տեխասում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 78-ի։ Նրանցից 28-ը երեխաներ են:
Ամառային ճամբարից անհետ կորած աղջիկների որոնողական աշխատանքները շարունակվում էին, մինչդեռ նոր ջրհեղեղների վախը ստիպեց տարհանել կամավոր փրկարարներին:
Նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցել է զոհերի ընտանիքներին և ասել, որ, ամենայն հավանականությամբ, ուրբաթ օրը կայցելի տարածք: Նա նշել է, որ իր վարչակազմը կապի մեջ է եղել նահանգապետ Աբբոթի հետ:
«Սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել, բացարձակապես սարսափելի: Մենք ասում ենք՝ Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր այդքան տառապանք են կրել, և Աստված օրհնի Տեխաս նահանգը»,- ասել է նա լրագրողներին՝ Նյու Ջերսիից մեկնելիս: