Հուլիսի 6-ին BRICS գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ:
Դիվանագետները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ներառյալ Իրանի միջուկային ծրագիրը: Ֆեդանը հայտարարել է, որ Անկարան հանդես է գալիս տարածաշրջանում բոլոր ճգնաժամերի դիվանագիտական կարգավորման օգտին և պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ քայլերին:
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և դարձել է Անկարայի և Թեհրանի միջև վերջին ամիսների սակավաթիվ բարձր մակարդակի շփումներից մեկը: