Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանին փոխարինելու հարցը: Այս մասին հայտնել է Bloomberg-ը:
Նոր դեսպանի պաշտոնի թեկնածուների թվում են վարչապետ Դենիս Շմիգալը, փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն:
«Քննարկումներն ընթանում են գաղտնի», - հստակեցրել է աղբյուրը:
Ներկայիս դեսպան Օկսանա Մարկարովայի փոխարինումը տեղի է ունենում Կիևի և Վաշինգտոնի հարաբերությունների զգայուն ժամանակաշրջանում։ Անցյալ շաբաթ Թրամփի վարչակազմը դադարեցրել է հրետանային արկերի և հակաօդային պաշտպանության միջոցների փոխանցումը Ուկրաինային, ինչն անակնկալ էր Զելենսկու կառավարության և գործընկերների համար: