Միջազգային

Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է մնան դաշնակիցներ. Պեսկով

Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք շարունակում ենք գործընկերներ լինել։ Կարծում ենք, որ տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են և պետք է մնան մերձավոր գործընկերներ, դաշնակիցներ և երկրներ, որոնց միավորում է ընդհանուր պատմությունը, ընդհանուր ներկան և ընդհանուր ապագան», - ասել Է Պեսկովը լրագրողներին։