Միջազգային

Թրամփն ու Նեթանյահուն այսօր կհանդիպեն

Այսօր տեղի կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։

Սա տարվա ընթացքում նրանց երրորդ հանդիպումն է լինելու։

Թրամփը հստակ հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմից հետո ցանկանում է արագ ավարտին հասցնել Գազայի հակամարտությունը։ Նեթանյահուի և Թրամփի հանդիպումը կարող է նոր խթան հանդիսանալ ԱՄՆ-ի միջնորդությամբ քննարկվող հաշտության առաջարկին՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, սակայն դեռևս անհայտ է՝ արդյոք այն կհանգեցնի պատերազմի ավարտին։

«Արտաքուստ տպավորությունն առավել քան դրական կլինի»,- ասել է Վաշինգտոնում Իսրայելի նախկին դեսպան Մայքլ Օրենը։ «Սակայն այդ հաղթական տեսքի ետևում կանգնած են շատ լուրջ հարցեր»։

Կիրակի օրը Վաշինգտոն մեկնելուց առաջ Նեթանյահուն գովեստով է խոսել ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին՝ ընդգծելով, որ այն բերել է «մեր ընդհանուր թշնամու նկատմամբ մեծ հաղթանակի»։

Նա նաև դրական է արտահայտվել Գազայի հաշտության առաջարկի վերաբերյալ՝ նշելով, որ ձգտում է «հասնել քննարկվող համաձայնության՝ մեր սահմանած պայմաններով»։

«Կարծում եմ՝ նախագահ Թրամփի հետ հանդիպումը, անկասկած, կարող է նպաստել այն արդյունքին, որի ակնկալիքը բոլորս ունենք»,- ավելացրել է Նեթանյահուն։նե