Աջարիայի նախկին ղեկավար Թորնիկե Ռիժվաձեն ինքնասպանության փորձից առաջ նամակ է գրել, որում հիշատակել է իր դեմ կաշառակերության և հովանավորչության մեղադրանքները։
Ռիժվաձեն նամակը հասցեագրել է վարչապետ Կոբախիձեին և «Վրացական երազանքի» հիմնադիր Իվանիշվիլիին։ Նա խնդրել է նրանց պաշտպանել իր ընտանիքը։
Ռիժվաձեն կրծքավանդակի լուրջ վնասվածքով տեղափոխվել է Սագարեջոյի «Գեո» հիվանդանոց։ Բժիշկները նրան ավելի ուշ տեղափոխել են Թբիլիսի։
Միևնույն ժամանակ, ընդդիմադիր լրատվամիջոցներում հայտնվել են այլընտրանքային տարբերակներ։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ նա վիրավորվել է վիճաբանության արդյունքում։
Թոռնիկե Ռիժվաձեն «Վրացական երազանքի» ամենահավատարիմ գործիչներից մեկն է եղել։ Նա 2018 թվականին գլխավորել է Աջարիայի կառավարությունը և պաշտոնավարել յոթ տարի։ Դրանից առաջ նա եղել է էներգետիկայի փոխնախարար և ղեկավարել է Էներգետիկայի զարգացման հիմնադրամը։
2025 թվականի ապրիլի 4-ին Ռիժվաձեն հրաժարական տվեց։ Նրա հեռանալը անակնկալ էր։