Միջազգային

Քելոգը անդրադարձել է Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցին

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը պատմել է, թե ինչպես է անցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը:

«Լավ է։ Սա դասական Դոնալդ Թրամփն է. միշտ պատրաստ է կարեկցանքի: Երկու նախագահներն էլ ընդունում են երիտասարդների կորստի ցավը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ։ Կարեկցանքը առաջնորդության առանցքային մասն է», - իր «X»-ի էջում գրել է Քելոգը։