Միջազգային

Էլոն Մասկը ստեղծել է «Ամերիկա» նոր կուսակցությունը

Ամերիկացի միլիարդատեր Էլոն Մասկը հայտարարել է նոր քաղաքական ուժի՝ «Ամերիկա» կուսակցության ստեղծման մասին։ Հայտարարությունն արվել է հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը, ինչն ըստ Մասկի՝ «կատարյալ պահ է՝ հարցադրելու՝ արդյո՞ք մենք ցանկանում ենք իրական անկախություն երկկուսակցական (իսկ ոմանց կարծիքով՝ միակուսակցական) համակարգից»։

Մասկի նախաձեռնության հիմքում ընկած է իր սոցիալական հարթակում անցկացված հարցումը, որի ժամանակ օգտատերերի ավելի քան 65 տոկոսը քվեարկել է կուսակցության ստեղծման օգտին։

Նրա խոսքով՝ «Ամերիկա» կուսակցության ռազմավարությունը նպատակ ունի կենտրոնանալ ԱՄՆ Կոնգրեսի մի քանի կարևոր հատվածի վրա՝ ստանալով 2–3 մանդատ Սենատում և 8–10՝ Ներկայացուցիչների պալատում։ Այսպիսի ներկայությունը Մասկը համարում է բավականաչափ, որպեսզի նոր ուժը դառնա «որոշիչ ձայն» հակասական օրինագծերի ընդունման ժամանակ։

Մասկը նշում է, որ նոր քաղաքական շարժումը նպատակ ունի «արձագանքել ժողովրդի իրական կամքին»՝ հակազդելով այն, ինչ ինքը համարում է ներկա քաղաքական համակարգի «կապանքներն ու մոնոպոլիան»։

Այս հայտարարությունը լայն արձագանք է ստացել թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ հասարակության լայն շերտերում, և դիտարկվում է որպես նոր քայլ Մասկի՝ ավելի ակտիվ քաղաքական ներգրավվածության ճանապարհին։