Պուտինը վերցրեց հեռախոսը, երբ Մակրոնը զանգահարեց նրան, քանի որ նա երբեք չի հրաժարվում երկխոսությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Իսկապես քաղաքավարի մարդ է, հեռատես քաղաքական գործիչ, որը երբեք չի հրաժարվում երկխոսությունից՝ որոշ օպորտունիստական գաղափարախոսական բնազդներ բավարարելու համար»,- հայտարարել է Լավրովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։