Միջազգային

Արևը կրկին ռեկորդային ծավալի պլազմա է արտանետել

Արեգակը վերջին շաբաթվա ընթացքում վեցերորդ անգամ արտանետել է հսկայական ծավալի պլազմա։ Դրա չափը գերազանցում է 1 միլիոն կմ-ը, Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

Մասնագետների կարծիքով՝ Արեգակը շարունակում է ցուցադրել ակնառու ճառագայթումների ռեկորդային արտանետումներ: Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում Արեգակնային համակարգի հյուսիսային բևեռ է ուղղվել ևս մեկ հսկա պլազմային կառուցվածք: 

Նաև նշվում է, որ դրանից մոտ մեկ օր առաջ նմանատիպ արտանետում է գրանցվել Արեգակի հարավային բևեռի մոտ։ Ընդհանուր առմամբ՝ վերջին շաբաթվա ընթացքում մասնագետները գրանցել են առնվազն վեց նմանատիպ երևույթ: Սակայն արտանետումներից ոչ մեկը չի ազդել Երկրի վրա։