Միջազգային

Ստամբուլում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են թուրքական պարբերականները, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3.8։

Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել հնարավոր վնասների կամ ավերածությունների մասին։