Միջազգային

Ուկրաինան կստանա հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ․ Զելենսկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մեր վերջին զրույցը լավագույններից էր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել անօդաչու թռչող սարքերի ոլորտում համատեղ աշխատանքների լայնածավալ աճի վերաբերյալ։

«Ուկրաինան այս տարի կստանա հարյուր հազարավոր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ որսացող սարքեր, իսկ հաջորդ տարի՝ նույնիսկ ավելի շատ»,- ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան Դանիայում սկսում է զենքի համատեղ արտադրություն։ Նա հայտարարել է Դանիայի հետ համաձայնագրի մասին, որը վերաբերում է անօդաչու թռչող սարքերին և այլ տեսակի զենքերին։