Առնվազն 24 մարդ զոհվել է Տեխասի Կերր շրջանում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի հետևանքով։ Camp Mystic աղջիկների ամառային ճամբարում 23-ից 25 մարդ համարվում է անհետ կորած։
Այս պահի դրությամբ փրկվել կամ տարհանվել է 237 մարդ։
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթը կատարվածը որակել է «աղետ» և ստորագրել է արտակարգ իրավիճակի մասին հայտարարություն՝ փրկարարներին տրամադրելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են անդադար։ Էբբոթը հայտարարել է, որ անհետ կորածների որոնումները կշարունակվեն ամբողջ գիշեր և առանց ընդհատումների։