ՌԴ ԶՈՒ-ի կողմից Կիևի դեմ իրականացված օդային զանգվածային հարձակման հետևանքով քաղաքում քաոսային իրավիճակ է ստեղծվել։ Ուկրաինական տելեգրամյան ալիքները տեսանյութեր են տարածում մետրոյում առաջացած հերթերի և կուտակումների, ինչպես նաև կաթվածահար և փակ փողոցների վերաբերյալ։
Մետրոյի կայարաններում նկատվում են հսկայական կուտակումներ։ Ուղևորները ժամերով սպասել են հարթակներում։
Ուկրաինայի ԱԻՊԾ-ն ուղղաթիռներ է ներգրավել հրթիռային հարվածներից հետո առաջացած հրդեհները մարելու համար։
Կիևի պարեկային ոստիկանությունն էլ հայտնել է, որ երթևեկությունը կանգ է առել միաժամանակ մի քանի փողոցներում։