Միջազգային

ՌԴ պատգամավորը խնդրել է ստուգել ադրբեջանցիների շուկաները

ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը ուղերձ է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ ադրբեջանական սփյուռքի և նրանց հետ փոխկապակցված կառույցները ստուգելու խնդրանքով, ներառյալ՝ Մոսկվայի խոշորագույն շուկաները՝ «Սադովոդ» և «Ֆուդ սիթի»։

«Խնդրում եմ՝ Ռուսաստանի բոլոր սուբյեկտներում անցկացնել ադրբեջանական սփյուռքի և նրանց հետ փոխկապակցված կառույցների գործունեության համալիր ստուգում, ներառյալ՝ նրանց պատկանող ձեռնարկությունների և կազմակերպությունների, այդ թվում՝ «Սադովոդ» (ք.Մոսկվա), «Ֆուդ սիթի» (ք․Մոսկվա) առևտրային համալիրների գործունեությունը»,- ասվում է պատգամավորի նամակում։