Այսօր առավոտյան Անդրեյ Բադալովին մահացած են գտել Ռուբլևսկոյե մայրուղու վրա գտնվող իր տան տակ։ Նախնական վարկածն այն է, որ տղամարդն ընկել է իր բնակարանի պատուհանից։ Մահվանից առաջ նա կնոջը հրաժեշտի SMS է ուղարկել։
Բադալովը «Տրանսնեֆտ»-ում աշխատել է 2021 թվականից՝ վերահսկելով թվային նախագծերը, տեղեկատվական տեխնոլոգիաները և ավտոմատացումը։ Մինչ այդ նա ղեկավարել է «Վոսխոդ» պետական հետազոտական ինստիտուտը (ՏՏ մշակումներ)։ Ընկերությունը դեռևս որևէ հրապարակային հայտարարություն չի արել միջադեպի վերաբերյալ։ Հետաքննություն է ընթանում։ա