Միջազգային

Քեթի Փերին և Օռլանդո Բլումը բաժանվել են

Փոփ աստղ Քեթի Փերին և դերասան Օռլանդո Բլումը պաշտոնապես հաստատել են բաժանման մասին լուրերը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Զույգը միասին էր 2016 թվականից, նրանք մեծացնում էին իրենց 4-ամյա դստերը։ 

Զույգի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ իրենց հարաբերությունները վերջին ամիսներին փոփոխությունների են ենթարկվել, և այժմ կենտրոնացած են իրենց դստեր դաստիարակության վրա: