Միջազգային

Թրամփը հիասթափված է Պուտինի հետ զրույցից

Դոնալդ Թրամփը հիասթափություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի արդյունքից՝ հայտարարելով, որ վերջինս պատրաստ չէ Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններին:

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ այսօր մտադիր է հեռախոսազրույց ունենալ Զելենսկու հետ:

«Ես վաղը առավոտյան կխոսեմ նախագահ Զելենսկու հետ։ Ես հիասթափված եմ այսօր Պուտինի հետ ունեցած զրույցից, քանի որ, կարծում եմ, նա պատրաստ չէ,, և դա շատ հիասթափեցնող է: Ես պարզապես ասում եմ, որ չեմ կարծում, որ նա կանգ կառնի, և դա տխուր է»,- ասել է նա։

Թրամփը կրկին մեղադրել է Բայդենին՝ ընդգծելով, որ այս ամեն ինչը նրա պատճառով է, և սա տեղի չէր ունենա, եթե ինքը լիներ նախագահ։

«Այսպիսով, մի կողմից ստիպված էի չափազանց խորանալ դրա մեջ, քանի որ սա Բայդենի պատերազմն է, և ես հայտնվեցի կիզակետում, ինչպես արդեն արել եմ միգրացիայի և շատ այլ հարցերի հետ, որոնք նրանք փչացրել են։ Բայց ես գոհ չէի զրույցից», - ասել է նախագահը։