ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ստամբուլի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել մի խումբ ուկրաինացի ռազմագերիների:
Փոխարենը Ռուսաստան է վերադարձել զինծառայողների ևս մեկ խումբ։ Այս տեղեկատվությունը հաստատել է նաև ուկրաինական կողմը։ Թե քանի մարդ է վերադարձվել փոխանակման շրջանակներում, չի նշվում։