Գիշերը ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 539 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և 11 հրթիռ։ Հիմնական թիրախը եղել է Կիևը։ Ուկրաինայի ուղղությամբ արձակվել են նաև Х-47 М2 «Կինժալ» աէրոբալիստիկ հրթիռ, 6 բալիստիկ հրթիռ «Իսկանդեր-Մ/KN-23» և 4 թևավոր հրթիռ «Իսկանդեր-Կ»։
11 հրթիռներից 2-ը, իսկ 539 ԱԹՍ-ից 476-ը խոցվել կամ ճնշվել են Ուկրաինայի երկնքում։
Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հարվածի հիմնական ուղղությունը եղել է Կիևը։ Ընդհանուր առմամբ, ինչպես հայտնել են գերատեսչությունում, գրանցվել է 9 հրթիռի և 63 ԱԹՍ-ի հարված՝ 8 տարբեր վայրերում, ինչպես նաև բեկորների անկում՝ 33 տեղանքում։