Միջազգային

Կիևը կրկին հարձակման է ենթարկվել ռուսական ուժերի կողմից

Կիևում առնվազն 14 մարդ է տուժել այսօր ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով. հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

«Թշնամու հարձակման հետևանքով մայրաքաղաքում արդեն 14 տուժած կա: Նրանցից 12-ին բժիշկները հոսպիտալացրել են, երկուսին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել»,- գրել է նա Telegram-ում։

Կլիչկոյի տվյալներով՝ Դնեպրովսկի շրջանում անօդաչու թռչող սարքերի բեկորները ընկել են բնակելի տների բակում և ուսումնական հաստատության տարածքում, իսկ Սոլոմենսկի շրջանում՝ ոչ բնակելի շինությունների և ավտոտնակների կոոպերատիվի տարածքում:

Ռուսական հրթիռակոծությունների հետևանքով վնասվել է նաև Կիևի երկաթուղային ենթակառուցվածքը, հայտնում են իշխանությունները: