ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ, որը տևել է շուրջ մեկ ժամ։
Նրա խոսքով՝ Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ Ռուսաստանը շարունակում է փնտրել ուկրաինական հակամարտության բանակցային լուծում։ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը։
ՌԴ առաջնորդն ԱՄՆ նախագահին ասել է, որ Մոսկվան չի հրաժարվի առաջացած բախման բոլոր արմատական պատճառների վերացումից։
Պուտինը և Թրամփն անդրադարձել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն երկխոսությունն այս թեմայով։ Նրանք մանրամասն քննարկել են Իրանի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նախագահները քննարկել են էներգետիկայի և տիեզերքի ուսումնասիրության ոլորտում մի շարք խոստումնալից համատեղ տնտեսական նախագծեր, սակայն անձնական հանդիպման մասին չեն խոսել։
«Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել ամերիկյան պետականության ձևավորման գործում։ Պուտինը և Թրամփը չեն քննարկել անձնական հանդիպման հնարավորությունը, բայց նրանք կշարունակեն շփումները։ Նախագահները կարող են զրուցել օրվա ցանկացած ժամի, երբ անհրաժեշտ լինի»,- հավելել է Ուշակովը։