Միջազգային

Դոլարի ամրապնդման համար ԱՄՆ-ն չի պատրաստվում փոխել քաղաքականությունը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որևէ կերպ մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը՝ դոլարի դիրքը որպես աշխարհի պահուստային արժույթ ամրապնդելու համար։

«Մենք ստեղծում ենք տնտեսական աճի հիմք, զսպում ենք գնաճը՝ ԱՄՆ-ն դարձնելով ավելի լավ վայր միջազգային կապիտալի համար։ Դոլարի՝ որպես պահուստային արժույթի անկումը կանխատեսվել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, և ես կարծում եմ, որ կասկածամիտները սխալվում են, մենք չենք փոխի քաղաքականությունը»,- ասել է նա։

Բեսենթը նաև կասկած է հայտնել յուանը կամ եվրոն որպես պահուստային արժույթ սահմանելու հավանականության վերաբերյալ՝ ասելով, որ առաջինը սահմանափակումներ ունի երկրից դուրս եկող գումարի չափի վերաբերյալ, մինչդեռ երկրորդի հետ կապված խնդիրն այն է, որ ԵՄ-ն «արտահանման տնտեսություն» է, ուստի եվրոպացիները «պետք է զգույշ լինեն, թե ինչ են ցանկանում»։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, մենք գիտակցում ենք պահուստային արժույթ ունենալու հետ կապված պատասխանատվությունը»,- հավելել է նա։