Միջազգային

Զախարովան հայտնել է, որ Բաքվում ՌԴ քաղաքացիներին կայցելեն հյուպատոսական աշխատակիցները

Զախարովան հայտնել է, որ Բաքվում ՌԴ քաղաքացիներին կայցելեն հյուպատոսական աշխատակիցները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Ադրբեջանում ձերբակալված 13 ռուս քաղաքացիների մոտ հյուպատոսական աշխատակիցների մուտքի հարցը համաձայնեցված է։ 

«Համաձայնեցվել է հյուպատոսական աշխատակիցների մուտքը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի 13 քաղաքացու մոտ», - ասել է նա: Զախարովան սրանից բացի որևէ այլ մանրամասնություն չի ավելացրել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական