Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը՝ հուլիսի 4-ին, կայցելի Ստեփանակերտ՝ մասնակցելու տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական զլմ-ները՝ հղում անելով Թուրքիայի նախագահականին։
Գագաթնաժողովում կքննարկվեն կլիմայի փոփոխության, առևտրի, տրանսպորտային ցանցերի, ինչպես նաև կազմակերպությունում բարեփոխումների հետ կապված հարցեր, կարծիքներ կփոխանակվեն անդամ երկրների համագործակցության վերաբերյալ:
Նշենք, որ հաղորդվում է գագաթնաժողովին Իրանի նախագահ Փեզեշքյանի մասնակցության մասին։