«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության պատգամավորներին զրկել են մանդատներից։ Իշխող «Վրացական երազանքի» նախաձեռնությամբ վաղաժամկետ դադարեցվել են ընդդիմադիր կուսակցության 13 պատգամավորների լիազորությունները:
Պաշտոնական պատճառը լիագումար նիստերին առանց հարգելի պատճառների համակարգված բացակայությունն է եղել։
«Հանուն Վրաստանի» կուսակցության անդամներն անհարգելի պատճառով բաց են թողել բոլոր նիստերը։ Ըստ այդմ, կարելի է ասել, որ նրանք իրենք են դադարեցնում իրենց մանդատը. նրանք ոչ մի րոպե չեն անցկացրել խորհրդարանի շենքում, սակայն ստացել են շուրջ 800 հազար լարի կուսակցական ֆինանսավորում»,- հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Հիշեցնենք, որ ի տարբերություն մյուս ընդդիմադիր ուժերի, «Գախարիան Վրաստանի համար»-ի պատգամավորները պաշտոնապես չէին հրաժարվել իրենց մանդատներից և հետ չեն կանչել կուսակցական ցանկը։