Միջազգային

Անտառային հրդեհները հասել են Իզմիրի բնակելի շրջաններ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Իզմիր նահանգից արդեն տարհանվել է ավելի քան 42 հազար մարդ: Արտակարգ դրության պատճառ կարող էին դառնալ շոգն ու երաշտը։ 

Հրշիջման աշխատանքներում ներգրավված են զգալի ուժեր. աշխատում են տասնյակ ցամաքային հրշեջ հաշվարկներ, ինչպես նաև 6 ինքնաթիռ և 18 ուղղաթիռ:

Զոհերի և վիրավորների մասին դեռ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում։