Միջազգային

ԱՄՆ-ն պահանջում է Իրանից անհապաղ վերականգնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

Միացյալ Նահանգները անընդունելի է համարում Իրանի համագործակցության կասեցումը ՄԱԳԱՏԷ-ի հետ և պահանջում է, որ Իսլամական Հանրապետությունը անհապաղ վերականգնի այն, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։

«Մենք օգտագործում ենք «անընդունելի» բառն Իրանի որոշմանն ի պատասխան»,- լրագրողներին ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Բրյուսը հավելել է, որ Վաշինգտոնը հորդորում է, որ Թեհրանը անհապաղ վերականգնի միջազգային գործակալության հետ լիարժեք համագործակցությունը։