Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Գինկելը:
Ինչպես հաղորդում են Ուկրաինայի ԱԳՆ-ից՝ Ամերիկացի դիվանագետի հետ զրույցի առանցքային թեման դարձել է ԱՄՆ ռազմական օգնությունը և երկու պետությունների պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ֆոնին:
ԱԳ նախարարի տեղակալ Մարիաննա Բեցան շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ցուցաբերած աջակցության համար և ընդգծել նախկինում հատկացված պաշտպանական փաթեթների մատակարարման շարունակման կրիտիկական կարևորությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդմանը:
Ընդգծվել է, որ Ուկրաինայի պաշտպանական կարողությունների աջակցությամբ ցանկացած ուշացում կամ հապաղում միայն կխրախուսի ագրեսորին՝ շարունակել պատերազմն ու ահաբեկչությունը, ոչ թե խաղաղություն փնտրել: