Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ծագող հարցերը պետք է լուծել գործընկերային ճանապարհով. հայտարարել Է Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը այցելություն է պահանջել Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին։ Բաքուն այս պահին ՌԴ ձերբակալված քաղաքացիներին հյուպատոսական այցելության հնարավորություն չի տվել»,- հայտարարել է նա։
Նա նաև ռուսաստանցիներին կոչ է արել Ադրբեջան ուղևորություններ պլանավորելիս «հաշվի առնել առկա իրավիճակը»։
«Ադրբեջանի դեսպանին վճռական բողոք է ներկայացվել՝ կապված ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների միտումնավոր խաթարման հետ»,- հավելել է նա։