Միջազգային

Կիևն ամեն ինչ անելու է կրակի վրա յուղ լցնելու համար. Պեսկով

Մոսկվան տեսնում է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները անհավասարակշռելու և լարվածություն հրահրելու Կիևի փորձերը։ Այս  մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ալիևի և Զելենսկու միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին։

«Կիևն ամեն ինչ անելու է կրակի վրա յուղ լցնելու, Բաքվին հուզական գործողությունների հրահրելու համար։ Ռուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում Ադրբեջանին, իրադարձությունների հիմնական պատճառը դարձել են հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունները, այդ թվում ՝ ադրբեջանցիների դեմ»,- ընդգծել է Պեսկովը։