Միջազգային

Բաքուն այլ նկատառումներից ելնելով է սա ձեռնարկում. Զախարովա

Բաքվի կողմից «Sputnik Ադրբեջանի» դեմ ձեռնարկվող միջոցառումները ներկայումս թելադրված են ոչ թե նրանց աշխատանքի նկատմամբ պահանջներով, այլ ուրիշ նկատառումներով․ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ադրբեջանական կողմը երբեք որևէ պահանջ չի ունեցել այս լրատվամիջոցի դեմ՝ ո՛չ ձևով, ո՛չ էլ բովանդակությամբ։ Ես չեմ լսել, որ Բաքվից լինի որևէ պահանջ, և այս փուլում լրագրողների դեմ որևէ պահանջ չի եղել։ Ակնհայտ է, որ սրանք միջոցներ են, որոնք ձեռնարկվում են այլ նկատառումներից ելնելով, կրկին, այս մասին երեկ հայտարարվել է դեսպանին», - ասել է նա «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։