Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ՝ երեկ երեկոյան, Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկվել է Ուկրաինայում պատերազմը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ «Իրանի և Իսրայելի հակամարտության և իրանական օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածների» համատեքստում: