Միջազգային

«Sputnik Ադրբեջանի»-ի գործով արդեն 7 մարդ է ձերբակալվել

Ադրբեջանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «Sputnik Ադրբեջանի» դեմ, կատարվել են ձերբակալություններ։ 

«Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության Բաքվի գրասենյակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 7 մարդ:

Քրեական գործ է հարուցվել խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու հոդվածներով, ձերբակալվել է 2 մարդ, ևս 5-ը ենթարկվել են քրեական պատասխանատվության: