ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր անունով օծանելիների վաճառքի մասին։ Այս մասին նախագահը տեղեկացրել է Truth սոցցանցի իր էջում։ Դրանք նվիրված կլինեն իր նախագահական ժամկետներին և անվանման մեջ ևս կներառվեն։
««Trump» օծանելիքները այստեղ են։ Դրանք կոչվում են «Հաղթանակ 45-47», քանի որ դրանք բոլորը նվիրված են հաղթանակին, ուժին և հաջողությանը. տղամարդկանց և կանանց համար։ Գնեք ձեզ համար մեկ շիշ և մի մոռացեք մեկը նվիրել նաև ձեր սիրելիներին»,- գրել է Թրամփը։