Միջազգային

Հնդկաստանում քիմիական գործարանում պայթյունի հետևանքով կա 30 զոհ

Հնդկաստանի հարավում գտնվող քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 34 մարդ։ Այս մասին հայտնել է ANI գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին։

Թելանգանա նահանգում պայթյունը ցնցել է գործարանը հունիսի 30-ի առավոտյան, որից հետո հրդեհ է սկսվել։

Իրավապահ մարմինները հայտնել են, որ արտակարգ իրավիճակի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։ Տասնյակ տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներ։

Փրկարարները դեպքի վայրում շարունակում են մաքրել փլատակները։