Միջազգային

Ղրղզստանում մեկնարկել է Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու շինարարությունը

Ղրղզստանում լայնածավալ շինարարական աշխատանքներ են սկսվել Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան միջազգային երկաթուղու ողջ երկայնքով: Այս մասին հայտնել Է նախարարների կաբինետը։

«Այսօր նշանակալի օր է մեր երկրի համար։ Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղային մայրուղու ողջ երկայնքով լայնածավալ շինաշխատանքներ են սկսվել: Այս տարվա ապրիլի 29-ին մենք տվեցինք այդ երկաթուղու առանցքային օբյեկտների կառուցման մեկնարկը։ Նախագիծը ոչ միայն ենթակառուցվածքային նշանակություն ունի, այլև ուղղված է կյանքի որակի բարձրացմանը, տնտեսական աճի արագացմանը և ժողովուրդների ու տարածաշրջանների միջև կապերի ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։