Միջազգային

Բրիտանիան դժգոհ է Թբիլիսիից. ԱԳՆ է կանչվել Վրաստանի ներկայացուցիչը

Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Միացյալ Թագավորության ԱԳՆ. գերատեսչությունը բողոք է հայտնել պաշտոնական Թբիլիսիի քաղաքականության կապակցությամբ: 

Վրաստանի ժամանակավոր հավատարմատար Գեորգի (Բաչո) Սագանելիձեի հետ հանդիպման ժամանակ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը «հստակ արտահայտել է Միացյալ Թագավորության վճռական անհամաձայնությունը» Վրաստանի «կործանարար հետագծի» հետ և բողոք է հայտնել գործընկերների, այդ թվում՝ Բրիտանիայի վրա վրացական կառավարության «կեղծ մեղադրանքների և հրապարակային հարձակումների» կապակցությամբ:

«Ընդդիմության նշանավոր առաջնորդների ձերբակալությունը Վրաստանի կառավարության հերթական փորձն է՝ սահմանափակել ազատությունները և ճնշել այլախոհությունը։ Ընտրություններում մրցակիցների ձերբակալումն անհամատեղելի է «Վրացական երազանքի» եվրատլանտյան ձգտումների, ինչպես նաև սեփական սահմանադրական պարտավորությունների հետ»,- ասված է հայտարարության մեջ: