Միջազգային

Վրաստանում ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Վրաստանի 8 ընդդիմադիր կուսակցություն հրաժարվել է մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Բոյկոտի մասին կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունը հունիսի 30-ի երեկոյան հրապարակել է 1TV հեռուստաալիքը։ 

Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ընտրությունները համարում են «ապօրինի ռեժիմի լեգիտիմացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը «օլիգարխիկ համակարգի» վերացման համար: