Միջազգային

Ադրբեջանի դեսպանը ժամանել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, ով երեկ կանչվել էր ՌԴ ԱԳՆ, այսօր առավոտյան ժամանել Է նախարարության շենք, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետն առանց մեկնաբանության հետևել է լրագրողներին։

ՌԴ ԱԳՆ-ից նախօրեին հայտնել են, որ Մուստաֆաևը կանչվել է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալման կապակցությամբ: