Միջազգային

Բախումներ Ստամբուլում

Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև այն բանից հետո, երբ դատախազը կարգադրել է ձերբակալել երգիծական «LeMan» ամսագրի աշխատակիցներին՝ ենթադրյալ Մուհամմեդ մարգարեին պատկերող ծաղրանկարի հրապարակման համար։

Ամսագրի գլխավոր խմբագիր Թունջայ Աքգյունը հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ պատկերը դիտավորյալ սխալ է մեկնաբանվել։ «Այս ծաղրանկարը որևէ կապ չունի Մուհամմեդ մարգարեի հետ։ Պատկերված կերպարի անունը՝ Մուհամմեդ, հորինված է՝ որպես խորհրդանիշ Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհված մուսուլմանի։ Իսլամական աշխարհում ավելի քան 200 միլիոն մարդ կրում է այդ անունը։ Մենք երբեք նման ռիսկի չէինք գնա»,- ասել է Աքգյունը «Ֆրանս Պրես» գործակալությանը։

Բողոքի ցույցի մասնակիցները դատապարտել են մեղադրանքները՝ հայտարարելով, որ ամսագրում Մուհամմեդ մարգարեին ծաղրող պատկեր չի հրապարակվել։ Ոստիկանությունը ամբոխը ցրելու համար կիրառել է ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։

AFP-ի թղթակցի փոխանցմամբ՝ լուրերի տարածումից հետո մի քանի տասնյակ զայրացած ցուցարարներ հարձակվել են Ստամբուլի կենտրոնում գտնվող բարերից մեկի վրա, որը հաճախ այցելում են «LeMan» ամսագրի աշխատակիցները։ Դա հանգեցրել է կատաղի բախումների ոստիկանության հետ։ Բախումներին 250-300 մարդ է մասնակցել։