Կրեմլում ափսոսում են Եկատերինբուրգում ձերբակալություններից հետո Ադրբեջանում Ռուսաստանին վերաբերող որոշումների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք անկեղծորեն ցավում ենք նման որոշումների համար։ Կարևոր է, թերևս, շարունակել աշխատանքը՝ պարզաբանելու այն իրադարձությունների պատճառներն ու բնույթը, որոնք, ադրբեջանական կողմի կարծիքով, պատճառ են հանդիսացել նման դեմարշների համար։ Մենք կարծում ենք, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կապված է իրավապահ մարմինների աշխատանքի հետ, և դա չի կարող և չպետք է նման արձագանքի առիթ հանդիսանա»,- ասել է նա։
Մոսկվան շահագրգռված է հետագայում ևս զարգացնել բարի հարաբերությունները Բաքվի հետ. հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
«Մենք հետաքրքրված ենք Ադրբեջանի հետ մեր լավ հարաբերությունների հետագա զարգացմամբ», - ասել Է նա: