Միջազգային

Բաքվում ձերբակալվել է ФСБ-ի երկու աշխատակից

Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ Բաքվում «Sputnik Ադրբեջան» գործակալության գրասենյակում ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվածներ կան։

Ըստ տեղեկատվության՝ ձերբակալվել են Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության (ФСБ) երկու աշխատակից, որոնք աշխատել են այդ գործակալությունում։ Նրանք ձերբակալվել են Ադրբեջանի ՆԳՆ իրականացրած գործողության ընթացքում։