Միջազգային

Գերմանիայի ԱԳ նախարարը առաջին անգամ Կիևում է

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն առաջին անգամ ժամանել է Ուկրաինա: Այս մասին հայտնում է Spiegel-ը։ 

Պարբերականը նշում է, որ Վադեֆուլը ծրագրում է բանակցություններ վարել Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ։  

Կիևում Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «Ուկրաինայի ազատությունն ու ապագան Գերմանիայի արտաքին և անվտանգության քաղաքականության ամենակարևոր խնդիրն են»:

Վադեֆուլը նաև հավելել է, որ Վլադիմիր Պուտինը փորձում է դաժան ռմբակոծություններով նվաճել Ուկրաինան: