Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներից հետո ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը չի կարող շարունակվել նախկին ռեժիմով: Նա ընդգծել է, որ գործակալության հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին խորհրդարանի որոշումը պարտադիր է կատարման համար:
Թեհրանում կայացած ասուլիսի ժամանակ Բաղային նշել է, որ մայիսի 31-ին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած զեկույցը օգտագործվել է որպես արդարացում ԱՄՆ-ի և Իսրայելի թշնամական գործողությունների համար: