Միջազգային

Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են. Լավրով

Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են. հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«ՌԴ-ն շահագրգռված է, որ Հայաստանում իրավիճակը շուտ կարգավորվի։

Կուզենայի, որ հայկական եկեղեցին հարձակման չենթարկվեր, և հակամարտությունն ավելի շուտ կարգավորվեր»,- ասել է Լավրովը։