Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում ռուս դիվանագետները ավելի քան երկու ժամ չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլ չի տրվում հանդիպել ռուս լրագրողների հետ։ «Նրանք տեղեկատվություն չեն տրամադրում այդ գործողությունների պատճառների մասին։ Մենք մտահոգված ենք մեր լրագրողների համար», - հավելել է նա։
Դիվանագետը նաև հստակեցրել է, որ Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ին, ՆԳՆ-ին և պետական անվտանգության ծառայությանը: «Պատասխան չկա», - ընդգծել է նա: