Թուրքիայի Իզմիրի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները՝ նահանգում շարունակվող անտառային հրդեհների պատճառով, հաղորդում է «Միլլիեթ» թերթը։
Ադնան Մենդերեսի օդանավակայանը գտնվում է հրդեհային գոտու շրջանում։ Անտառային հրդեհների, ծխի և հրշեջ ավիացիայի աշխատանքի պատճառով օդանավակայանը դադարեցրել է ինքնաթիռների ընդունումը և վայրէջքը։ Իզմիր ժամանող որոշ չվերթեր վերահասցեավորվել են այլ օդանավակայաններ։ Հրդեհի վերահսկողության տակ վերցնելուց հետո թռիչքները, ինչպես սպասվում է, կվերսկսվեն սովորականի պես։
Օդանավակայանի առցանց հարթակում որոշ նախատեսված չվերթեր նշված են որպես ուշացած, շատերը՝ չեղարկված։
Ավելի վաղ Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը հայտնել էր, որ նահանգի երեք շրջանում բռնկվել են խոշոր անտառային հրդեհներ։ Մի քանի շրջաններ, որտեղ հրդեհը հասել է բնակելի թաղամասեր, տարհանվել են։ Ուժեղ քամու պատճառով, որի արագությունը տատանվում է ժամում 70-ից 117 կմ-ի սահմաններում։