Միջազգային

Մասկը հիանալի տղա է․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ լավ վերաբերմունք ունի Իլոն Մասկի նկատմամբ, չնայած հունիսի սկզբին նրանց միջև կոշտ հայտարարությունների փոխանակմանը։

«Կարծում եմ՝ նա հիանալի տղա է, նրա մոտ ամեն ինչ լավ կլինի։ Նա խելացի տղա է, ինձ հետ քարոզարշավ անցկացրեց»,- ասել է ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում՝ խոսելով Մասկի մասին, որը նախկինում վերահսկում էր Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE): 

Թրամփը հավելել է, որ Մասկը պարզապես նեղսրտված էր, ինչն անտեղի է համարել։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Մասկը դժգոհ էր այն փաստից, որ ներկայիս վարչակազմը քայլեր չէր ձեռնարկել էլեկտրական մեքենաների տարածման համար Միացյալ Նահանգներում: Մասկի Tesla ընկերությունը արտադրում է էլեկտրական մեքենաներ։

Նա բացատրել է, որ նույնիսկ ընտրարշավի ժամանակ ցանկանում էր, որ ամերիկացիներն ընտրության հնարավորություն ունենան՝ գնել ավանդական մեքենանե՞ր, թե՞ էլեկտրական: