Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Իրանում Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաքելությունը վերսկսելու անհրաժեշտության մասին։
«Այսօր ես ևս մեկ հեռախոսազրույց ունեցա Իրանի նախագահի հետ։ Ես նրան հորդորեցի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակին հետևելու և ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքն Իրանում հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտության մասին՝ միջուկային ծրագրի անհրաժեշտ թափանցիկությունն ապահովելու համար»,- գրել է Ֆրանսիայի առաջնորդը X-ում։
Նա նաև Փեզեշքիանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ «Իրանի միջուկային և բալիստիկ ծրագրերի հետ կապված հարցերը լուծելու համար»։ Բացի այդ, Մակրոնը ընդգծել է «հրադադարը հարգելու անհրաժեշտությունը»։